Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ

Ճամփորդության տպավորություներ

Մենք գնացել էինք Էրեբունի թանգարան, որտեղ տեսանք շատ հետաքրքիր հին իրեր կային, որոնց մասին ես ձեզ համար հիմա կպատմեմ: Մենք գնացինք Էրեբունի թանգարան երեկ այսինքն՝ 03.12.2020 թվականին: Թանգարում ցուցադրված էին հին դարերից գտնված իրեր, օրինակ՝ քարերի վրա փորագրված գծիկներով հին դարերի լեզուն, որը կոչվում էր սեպագիր, այդպես էին գրում, քանի որ այդ ժամանակ տառեր չկային: Եվ մենք թանգարանի բակի տարածքում պեղումներ էինք անում: Եվ ճամփորդության վերջում մենք գնեցինք փքաբլիթներ: Համտեսեցին և մեր օրը շատ լավ անցավ:

Leave a comment